«Հայկական ամանորյա եթերը լցված էր թուրքական դայլայլ<br /> հիշեցնող երաժշտությամբ»,- ասում է Լիլիթ Պիպոյանը<br />


«Հայկական ամանորյա եթերը լցված էր թուրքական դայլայլ
հիշեցնող երաժշտությամբ»,- ասում է Լիլիթ Պիպոյանը

  • 11-01-2010 15:18:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Ամանորի տոնական եթերը լցված էր անմակարդակ երաժշտությամբ, որը «թուրքական դայլայլ» էր հիշեցնում: Այսպիսի տեսակետ հայտնեց երգչուհի Լիլիթ Պիպոյանը հունվարի 11-ի ասուլիսում` հավելելով, որ «ռեստորանային ժանր» համարվող այդ երաժշտությունը բավարարում է հասարակության միայն մեկ շերտի պահանջները: «Սակայն հանրության մյուս շերտերը, որոնք ուզում են բարձրաճաշակ երաժշտություն լսել կամ ֆիլմ դիտել, մնում են ուշադրությունից դուրս»,- նշեց Լ.Պիպոյանը: Երգչուհու խոսքերով, այսօր հեռուստաընկերություններն առաջնորդվում են շուկայի թելադրանքով, մոռանալով, որ հեռուստատեսությունը ժողովրդին կրթելու գործառույթ ունի: «Գոնե տարին ամփոփելիս կարելի է ցուցադրել արժեքավորը»,- հայտարարեց Լ.Պիպոյանը: Նրա խոսքերով, իր համար անընդունելի է նաեւ այն հանգամանքը, որ հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ոչ թե Հայաստանում, այլ հեռավոր Լոս Անջելեսում: Երաժիշտ Մարտին Ահարոնյանն էլ նշեց, որ իր շրջապատում բոլորը խուսափել են միացնել հայկական հեռուստաալիքները` նախընտրելով դիտել ռուսական ծրագրերը: Ըստ նրա, ներկայումս հայկական հեռուստատեսությունում որոշիչը գումարն է, որի բացակայության դեպքում արվեստի տաղանդավոր գործիչները չեն կարողանում ներկայանալ հանրությանը: Մ.Ահարոնյանը հայտնեց, որ Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճի մեկ օրվա վարձն արժե 24 հազար, իսկ փոքրինը` 12 հազար ԱՄՆ-ի դոլար: Առանց հովանավորների, միայն տոմսերի վաճառքից ստացված եկամտով, ինչպես ընդգծեց նա, հնարավոր չէ այդ գներով դահլիճ վարձեք: «Այստեղ պետական միջամտություն է պետք: Ընդամենը մեկ հրամանով իշխանությունը կարող է ամեն ինչ իր տեղը դնել»,- ասաց երաժիշտը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play