Ստամբուլում ցուցադրվելու են հայազգի արվեստագետ Առլեթ<br /> Գյուլդեմիրի հեղինակած արծաթե զարդերը<br />


Ստամբուլում ցուցադրվելու են հայազգի արվեստագետ Առլեթ
Գյուլդեմիրի հեղինակած արծաթե զարդերը

  • 16-12-2009 18:50:00   | Թուրքիա  |  Մշակույթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 18-ին Շիշլիում կբացվի ստամբուլահայ արվեստագետ Առլեթ Գյուլդեմիրի արծաթե զարդերի ցուցահանդեսը: Առլեթ Գյուլդեմիրը ցուցահանդեսի համար պատրաստել է մոտավորապես 100 աշխատանք` դասական եւ ժամանակակից ձեւավորումով: Ինչպես գրում է «Մարմարան», յուրաքանչյուր գործ եզակի է եւ այդ տեսակետից առավել արժեքավոր: Առլեթը իր արվեստը համարում է «հավերժության ուղի, որի վրա իջնում են խորությունների ցոլքերը, որտեղ զգացումները միանում են մետաղին եւ որի վրա լույսը ամբողջանում է քարերով»: Առլեթ Գյուլդեմիրի արծաթե զարդերի «Խորություն» խորագիրը կրող ցուցահանդեսը գործելու է երկու օր` դեկտեմբերի 18-ին եւ 19-ին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play