Կալիֆորնիայի Հայ գրողների միությունը նշելու է գրող Սուրեն<br /> Բուսալյանի ծննդյան 80-ամյակը<br />


Կալիֆորնիայի Հայ գրողների միությունը նշելու է գրող Սուրեն
Բուսալյանի ծննդյան 80-ամյակը

  • 02-12-2009 18:30:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
ԳԼԵՆԴԵԼ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կալիֆորնիայի Հայ գրողների միության (ԿՀԳՄ) առաջիկա գրական հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 3-ին, Գլենդելի Հանրային գրադարանի դահլիճում: Ինչպես տեղեկացնում են ԿՀԳՄ-ից, հայ գրողների առաջիկա նիստը նվիրված է Սուրեն Բուսալյանի «Հոդվածների ժողովածու» հատորի շնորհանդեսին եւ հեղինակի ծննդյան 80-ամյակին: Գրական զեկուցումով հանդես են գալու բանաստեղծ եւ գրականագետ Գեւորգ Քրիստինյանը, պրոֆ. Օշին Քեշիշյանը: Բանաստեղծներ Գարուշ Հարյանը եւ Կիմա Կիրակոսյանը ներկայացնելու են Սուրեն Բուսալյանի պատմական հարցազրույցը գրող, թատերագիր Վիլյամ Սարոյանի հետ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play