Հոկեյի աշխարհի առաջնության երրորդ խմբի մրցաշարը կանցկացվի<br /> Երեւանում<br />


Հոկեյի աշխարհի առաջնության երրորդ խմբի մրցաշարը կանցկացվի
Երեւանում

  • 21-05-2009 18:12:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության երրորդ խմբի մրցաշարը կանցկացվի Երեւանում` 2010թ ապրիլին: Այս մասին «ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց հոկեյի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը: Այդ մասին որոշումն ընդունվել է մայիսի 9-ին Շվեցարիայում` մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսում: Նման մրցաշար նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միայն Ռուսաստանում եւ Ուկրաինայում է անցկացվել: Երրորդ խմբի մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանիները: Հաղթողը իրավունք կստանա երրորդից անցնել երկրորդ խումբ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play