Սոմալիում սպանվել է ՄԱԿ-ի աշխատակից<br />


Սոմալիում սպանվել է ՄԱԿ-ի աշխատակից

  • 20-03-2009 10:52:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՈ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում սպանվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աշխատակիցը: Տեղեկությունների համաձայն, երկու զինված անձինք մի քանի անգամ կրակել են Ահմեդ Հուսեյն Մալինի վրա իր տան մոտ եւ հեռացել հանցագործության վայրից: ՄԱԿ ՊՀԾ-ի աշխատակիցը պատասխանատու էր մայրաքաղաքի շրջանին պարենի մատակարարումների համար: Ըստ պաշտոնական տվյալների, պատերազմից քայքայված երկրում սովից տառապում է ավելի քան 3,2 մլն մարդ: Միջազգային կազմակերպությունները փորձում են ըստ կարելվույն մարդասիրական օգնություն ցույց տալ Սոմալիի բնակչությանը: Սակայն նրանց աշխատակիցները հաճախ զանազան մարտական խմբավորումների հարձակումների զոհ են դառնում: Միայն ՊՀԾ-ն 2008 թվականի օգոստոսից կորցրել է իր չորս աշխատակիցների:
Նոյյան տապան  -   Միջազգային