«Կոնվերս բանկ»-ը սկսել է միջնաժամկետ պարտատոմսերի<br /> արժեկտրոնների վճարումը<br />


«Կոնվերս բանկ»-ը սկսել է միջնաժամկետ պարտատոմսերի
արժեկտրոնների վճարումը

  • 19-03-2009 15:06:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն մարտի 16-ից սկսել է իր անվանական միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների վճարումը: Մեկ պարատոմսի դիմաց վճարվող արժեկտրոնի չափը կազմում է 787,1 դրամ (տվյալ արժեկտրոնի վճարման ենթակա ընդհանուր գումարը` 7 871 000 դրամ): Մարտի 17-ի դրությամբ բանկն արդեն վճարել էր մոտ 7 866 277 դրամ: Հիշեցնենք, որ «Կոնվերս բանկը» իր անվանական, միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը սկսել էր անցած տարվա դեկտեմբերի 16-ին: Տեղաբաշխված պարտատոմսերի անվանական ծավալը կազմում է 300 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը 3 տարի է, տարեկան եկամտաբերությունը` 10,64 տոկոս: Պարտատոմսերի արժեկտրոնները վճարվում են եռամսյակային հաճախականությամբ: Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալը կազմում է 1,5 մլրդ ՀՀ դրամ` 50 հազ. հատ` յուրաքանչյուրը 30 հազ. ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մեկից ավելի տրանշերով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play