2009թ.-ի երկրորդ կեսին կսկսի գործել «Մայքրոսոֆթ»-ի հայերեն<br /> կայքը<br />


2009թ.-ի երկրորդ կեսին կսկսի գործել «Մայքրոսոֆթ»-ի հայերեն
կայքը

  • 18-03-2009 20:46:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի երկրորդ կեսին կսկսի գործել «Մայքրոսոֆթ»-ի հայերեն վեբ-կայքը: Այս մասին մարտի 18-ի ասուլիսում հայտնեց ընկերության հայկական մասնաճյուղ «Մայքրոսոֆթ Ար Էյ» (Microsoft RA) ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, նախատեսվում է, որ կայքը կունենա microsoft.com/am հասցեն, որտեղ վերահսցեագրվելու են նաեւ microsoft.am-ով որոնումները: «Հայերեն կայքի կարիքը մենք շատ ենք զգում, եւ, կարծում եմ, որ մասնագիտական եւ այլ շրջանակներում այդ կարիքը եւս կա»,-ասաց Գ.Բարսեղյանը: Նա նաեւ հայտնեց, որ «Մայքրոսոֆթ»-ը 2009թ.-ի երկրորդ կեսին թողարկելու է իր նոր` «Windows 7» գործառնական համակարգը, որը պաշտոնապես կներկայացվի նաեւ Հայաստանում: Գ.Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ «Windows 7»-ի հայերեն տեղայնացումը կիրականացվի շատ ավելի արագ, քան «Windows Vista» եւ «Windows XP» գործառնական համակարգերինը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play