Հայաստանում կկայանա Վաչե Շարաֆյանի «Vi-O-La»-ի պրեմիերան<br />


Հայաստանում կկայանա Վաչե Շարաֆյանի «Vi-O-La»-ի պրեմիերան

  • 11-03-2009 16:06:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ալտահար Մաքսիմ Նովիկովի մենահամերգը, որի ընթացքում առաջին անգամ կհնչի հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի երեք մասից բաղկացած «Vi-O-La» ստեղծագործությունը: Ալտահարը կկատարի նաեւ Բախի եւ Մաքս Ռեգերի ստեղծագործությունները: Ինչպես մարտի 11-ի ասուլիսում նշեց Մ.Նովիկովը, առաջին անգամն է, որ Վ.Շարաֆյանի ստեղծագործության պրեմիերան կայանում է Հայաստանում: «Շարաֆյանին ամբողջ աշխարհում են գնահատել, սակայն Հայաստանում նրան, ցավոք, քչերն են ճանաչում»,- ասաց նա: Մ.Նովիկովը համոզված է, որ «Vi-O-La» ստեղծագործությունը կարժանանա երեւանյան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Նշվեց նաեւ, որ ալտահարը համերգներով հանդես կգա նաեւ Վանաձորում եւ Չարենցավանում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play