2006Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ<br /> ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 11 ՄԼՆ ԴՐԱՄԻ (ՄՈՏ 31 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ) ՍԽԱԼ<br /> ՆՇԱՆԱԿՄԱՆ ԴԵՊՔ<br />


2006Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 11 ՄԼՆ ԴՐԱՄԻ (ՄՈՏ 31 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ) ՍԽԱԼ
ՆՇԱՆԱԿՄԱՆ ԴԵՊՔ

  • 29-01-2007 17:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին Հայաստանի սոցիալական ոլորտում արձանագրվել է 11 մլն 472 523 դրամի` (մոտ 31 հազար ԱՄՆ դոլարի) ընտանեկան նպաստի եւ կենսաթոշակի սխալ նշանակման եւ վճարման դեպքեր, որից միայն 8 մլն 891 հազար դրամը` ընտանեկան նպաստի: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից, ետգանձման ենթակա գործազրկության նպաստի գումարը կազմել է 1 մլն 42 806 դրամ: Նշվեց, որ պետբյուջեին հասցված վնասի վերականգնումն ընթացքի մեջ է: Նշվեց նաեւ, որ անցյալ տարի ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի «Օգնության սննդի բաշխում» ծրագիրը 5 փուլով իրականացվել է Երեւանում, Շիրակի, Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերում: Յուրաքանչյուր փուլով 35 հազար ընտանիքի բաշխվել է 4175 տոննա ալյուր, 184240լ բուսական յուղ, 167,2 տոննա ոսպ: Բացի այդ, Երեւանի 3000 եւ Գյումրիի 700 միայնակ տարեցների հատկացվել է պարենի օգնություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն