2006Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ<br /> ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՒԵԼԻ ՔԱՆ 11 ՄԼՆ ԴՐԱՄԻ (ՄՕՏ 31 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ) ՍԽԱԼ<br /> ՆՇԱՆԱԿՄԱՆ ԴԷՊՔ<br />


2006Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՒԵԼԻ ՔԱՆ 11 ՄԼՆ ԴՐԱՄԻ (ՄՕՏ 31 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ) ՍԽԱԼ
ՆՇԱՆԱԿՄԱՆ ԴԷՊՔ

  • 29-01-2007 17:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին Հայաստանի սոցիալական ոլորտում արձանագրուել է 11 մլն 472 523 դրամի` (մօտ 31 հազար ԱՄՆ դոլարի) ընտանեկան նպաստի եւ կենսաթոշակի սխալ նշանակման եւ վճարման դէպքեր, որից միայն 8 մլն 891 հազար դրամը` ընտանեկան նպաստի: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, ետգանձման ենթակայ գործազրկութեան նպաստի գումարը կազմել է 1 մլն 42 806 դրամ: Նշուեց, որ պետբյուջեին հասցուած վնասի վերականգնումն ընթացքի մէջ է: Նշուեց նաեւ, որ անցեալ տարի ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի «Օգնութեան սննդի բաշխում» ծրագիրը 5 փուլով իրականացուել է Երեւանում, Շիրակի, Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերում: Իւրաքանչիւր փուլով 35 հազար ընտանիքի բաշխուել է 4175 տոննա ալիւր, 184240լ բուսական իւղ, 167,2 տոննա ոսպ: Բացի այդ, Երեւանի 3000 եւ Գիւմրիի 700 միայնակ տարեցների յատկացուել է պարենի օգնութիւն:
  -   Հասարակութիւն