ՈՒԵՖԱ-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆՏՐՎԵՑ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ԲԱՅՑ<br /> ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՎԵՑ <br />


ՈՒԵՖԱ-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆՏՐՎԵՑ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ԲԱՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՎԵՑ

  • 26-01-2007 18:12:00   | Գերմանիա  |  Սպորտ
ԴՅՈՒՍԵԼԴՈՐՖ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 26-ին Դյուսելդորֆում իր աշխատանքն ավարտեց ՈՒԵՖԱ-ի վեհաժողովը: Կազմակերպության անդամ 52 երկրների ներկայացուցիչների քվեարկությամբ 27 ձայն հավաքեց եւ նոր նախագահ ընտրվեց ֆրանսիացի Միշել Պլատինին: Այժմ արդեն նախկին նախագահ Լենարդ Յոհանսոնը (Շվեդիա) ստացավ 23 ձայն: Եվրո-2008-ին խմբային մրցաշարի ծրագրով Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականների մրցավայրի ընտրության շուրջ քննարկումներ ունեցան 2 երկրների ազգային ֆեդերացիաների նախագահները: Հայաստանն առաջարկեց հանդիպումներն անցկացնել եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, իսկ Ադրբեջանը առաջարկեց 2 հանդիպումն էլ անցկացնել չեզոք դաշտում: Ի վերջո, կողմերը համաձայնության չեկան, եւ հարցը նորից քննարկման կդրվի առաջիկայում: Որոշումը պետք է կայացվի առաջնության մեկնարկից առնվազն 2 ամիս առաջ` մինչեւ հունիսի վերջը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play