ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ<br /> ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՍՊԱՍՏ ԳՈՐԾԱԿԻՑ<br />


ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ
ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՍՊԱՍՏ ԳՈՐԾԱԿԻՑ

  • 26-01-2007 17:25:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընտանեկան նպաստի վճարումների համար այս տարի պետբյուջեից կհատկացվի 26 մլրդ 429 մլն (մոտ 72,4 մլն ԱՄՆ դոլար)` 2006թ.-ի 24 մլրդ 337 մլն-ի դիմաց: Ինչպես հունվարի 26-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, ընտանեկան նպաստի միջին չափը 2007թ.-ին կկազմի 17 հազար դրամ (2006թ.-ին` 15 հազար դրամ): Ըստ նրա, ակնկալվում է, որ այս տարի ընտանեկան նպաստի համակարգում կընդգրկեն 125 հազար 400 ընտանիքներ: Իսկ 2006թ.-ին ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված 182 հազար ընտանիքներից ընտանեկան նպաստ են ստացել 130 հազարը: Փոխնախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը 2007թ.-ին կմնա նույնը` 33,00: Ըստ նրա, ընտանեկան նպաստի բազային մասը մինչեւ 18 տարեկան անդամներ չունեցող ընտանիքների համար կկազմի 7500 դրամ (2006թ.-ին` 7000 դրամ), իսկ մինչեւ 18 տարեկան անդամներ ունեցողների համար` 7000 դրամ (2006թ.-ին` 7000 դրամ): Ա.Մինասյանը նշեց, որ ընտանիքների անապահովության գնահատման կարգում կատարված փոփոխության համաձայն, միայնակ կենսաթոշակառուների համար սահմանվել է առավել բարենպաստ գործակից: Այսպես, եթե նախկինում կենսաթոշակի բարձրացման պատճառով վերջիններս դուրս էին մնում համակարգից, ապա 2007թ.-ին միջին կենսաթոշակի չափի 2500 դրամով աճի դեպքում էլ նրանք կշարունակեն նպաստ ստանալ: Ա.Մինասյանը հայտնեց նաեւ, որ 2007թ.-ի հունվարի 1-ից համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնցում կծնվի երրորդ կամ դրան հաջորդող երեխան, կստանան 200 հազար միանվագ դրամական օգնություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play