ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ-ԹՌԵՂՔԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ<br /> ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ» ԳԻՐՔԸ<br />


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ-ԹՌԵՂՔԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ» ԳԻՐՔԸ

  • 18-12-2006 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեր օրերում հայ-վրացական հարաբերությունների, մասնավորապես, Ջավախքի թեմայով օբյեկտիվ գիտական աշխատություններ գրելը բավականին բարդ է, քանի որ Ջավախքը հայտնվել է աշխարհաքաղաքական հզոր ուժերի բախման կիզակետում` մի կողմից Վրաստան-Ռուսաստան, մյուս կողմից` Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա: Այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ԵՊՀ-ի Հայաստանին հարակից երկրների պատմության ամբիոնի մագիստրանտ Վահե Սարգսյանի «Սամցխե-Ջավախք-Թռեղքը հայ-վրացական հարաբերությունների հոլովույթում» գրքի դեկտեմբերի 18-ի շնորհանդեսին: Նրա խոսքերով, երիտասարդ հետազոտողը կարողացել է ձեռք բերել բացառիկ նյութեր, միմյանց հակադրել բոլոր փաստերը եւ ստեղծել մի այնպիսի մենագրություն, որն ընդունելի կլինի բոլոր, անգամ հակադիր կարծիք ունեցող քաղաքական ուժերի համար: Վ.Սարգսյանը նշեց, որ մենագրության մեջ Վրաստանի ներքաղաքական իրադրության եւ հայ-վրացական միջպետական հարաբերությունների հենքի վրա ներկայացված են Սամցխեի, Ջավախքի եւ Թռեղքի 20-րդ դարի վերջին մեկուկես տասնամյակի իրադարձությունները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play