ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊՆԴՄԱՄԲ, ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՆ<br /> ՄԱՀԱՄԵՐՁ Է<br />


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊՆԴՄԱՄԲ, ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՆ
ՄԱՀԱՄԵՐՁ Է

  • 15-12-2006 20:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն մահամերձ է` պնդում է ԱՄՆ-ի հետախուզության պետ Ջոն Նեգրոպոնտեն: Նեգրոպոնտեն «Վաշինգտոն փոսթ» թերթին հայտարարել է, թե Կաստրոյին «ոչ թե տարիներ, այլ ամիսներ» են մնացել ապրելու: 80-ամյա Ֆիդել Կաստրոն հանրությանը չի երեւացել հուլիսի 26-ից ի վեր, երբ նրան վիրահատության են ենթարկել աղիքներում արյունահոսության կապակցությամբ: Հուլիսի 31-ից նա նախագահական լիազորությունները փոխանցել է կրտսեր եղբորը` Ռաուլ Կաստրոյին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play