ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԸ ԻՐԱՆԱԿԱՆ<br /> ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԸ ԻՐԱՆԱԿԱՆ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ

  • 13-12-2006 20:20:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռազմական հարված կարող է հասցվել իրանական միջուկային օբյեկտներին: Դա չի բացառել Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ: Սակայն, Մերկելը հայտարարել է, որ իր համար նման մոտեցումն անընդունելի է. «Խնդրի ռազմական լուծումը ինձ համար օրակարգում չէ»: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Օլմերտը հասկացրել էր, որ իր երկիրը միջուկային ռումբ ունի, եւ քաղաքակիրթ երկրներին, ի տարբերություն Իրանի, միջուկային զենք ունենալը միանգամայն անվտանգ է: Ինչպես հաղորդում է գերմանական DPA գործակալությունը, համատեղ հանդիպմանը Օլմերտն ու Մերկելը կողմ են արտահայտվել ավելի կոշտ դիրքորոշմանը Իրանի հանդեպ եւ կոչ արել ՄԱԿ-ին անհապաղ պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ. «միջուկային ռումբի ստեղծումը Իրանում պետք է կանխարգելվի»: Գերմանիայի կանցլերը հիշեցրել է, որ Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների հետ միասին շարունակում է աշխատել այն բանաձեւի վրա, որով հաստատվում են պատժամիջոցներ Իրանի դեմ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play