ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻՆ<br />


ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻՆ

  • 08-12-2006 17:17:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Սենատը քվեարկությամբ պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Ռոբերտ Գեյթսին: Գեյթսի թեկնածության օգտին քվեարկել են 95 սենատորներ, դեմ` ընդամենը երկուսը: Դեկտեմբերի 18-ին կկայանա Ռոբերտ Գեյթսի երդմնատվությունը, որից հետո ձեռնամուխ կլինի պարտականությունների կատարմանը: Պենտագոնի նախկին ղեկավարի` Դոնալդ Ռամսֆելդի հրաժարականը ընդունվել էր նոյեմբերի 8-ին: Մինչեւ վերջերս Գեյթսը դասավանդում էր Տեխասի «Էյ ընդ Էմ» համալսարանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play