ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԵԼ Է ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ<br />


ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԵԼ Է ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ

  • 04-12-2006 16:11:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիրակի Վենեսուելայում կայացել են նախագահական ընտրություններ: Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 70%: Նախնական տվյալներով, Ուգո Չավեսը հավաքել է ձայների մոտ 61%-ը, մինչդեռ նրա մրցակիցը` Սուլիա նահանգի նահանգապետ Մանուել Ռոսալեսը` մոտ 38%-ը: Նա արդեն ընդունել է իր պարտությունը: Միեւնույն ժամանակ վենեսուելական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ ընտրությունները կեղծվել են: «Հաղթանակը ընտրություններում նշանակում է պետության զարգացման նոր դարաշրջանի սկիզբ: Վենեսուելայի պատմության մեջ սկսվում է սոցիալիստական հեղափոխության դարաշրջան... Ես կոչ եմ անում բոլորին, չնայած քաղաքական եւ գաղափարախոսական տարաձայնություններին, միանալ սոցիալիզմի շինարարությանը Վենեսուելայում»,- հայտարարել է Ու.Չավեսը: Նախագահական ժամկետը Վենեսուելայում 6 տարի է, հաղորդում է «Լենտա.ռուն»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play