ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՆՈՐ<br /> ՍԱՀԱԴԱՇՏ <br />


ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՆՈՐ
ՍԱՀԱԴԱՇՏ

  • 23-11-2006 16:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ-ի հունվարի 18-28-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կանցկացվի Եվրոպայի գեղասահքի առաջնությունը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տեղեկացրեց մարզաձեւի հանրապետական ֆեդեարցիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, առաջնության մասնակից Հայաստանի ներկայացուցիչների հավանական թեկնածուներն են Թուրինի ձմեռային օլիմպիադայի մասնակիցներ Վազգեն Ազրոյան-Անաստասիա Գրեբյոնկինա պարային զույգը եւ մենասահորդ Ալեն Գաջաջյանը: Փետրվարին Իսպանիայում կանցկացվի ձմեռային մարզաձեւերի միջազգային փառատոն: Հայաստանի գեղասահորդներին կուղեկցի եւ միջոցառմանը կմասնակցի միջազգային կարգի մրցավար Մարինե Բարսեղյանը: Ըստ Ս.Խաչատրյանի, փետրվարին շարք կմտնի նաեւ «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային համալիրի մեծ մրցասպարեզի սահադաշտը: Դրա շնորհիվ Երեւանում կանցկացվեն հեղինակավոր միջազգային մրցաշարեր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play