ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-23-ԻՆ<br /> ԲԱՔՎՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵԼԻՔ ՍԾՏՀ ԽՎ-Ի ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-23-ԻՆ
ԲԱՔՎՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵԼԻՔ ՍԾՏՀ ԽՎ-Ի ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

  • 20-11-2006 20:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 22-23-ին Բաքվում կգումարվի Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 28-րդ նստաշրջանը, որին հայկական պատվիրակությունը չի մասնակցի: Պատճառը պատվիրակության անդամների անվտանգության երաշխիքների բացակայությունն է: Ինչպես հայտնեց հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային Ժողովի Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ինքը նախապես պաշտոնապես դիմել է ադրբեջանական կողմին` երաշխիքներ ստանալու ակնկալիքով, սակայն դիմումը մնացել է անարձագանք: Գ.Մինասյանը ստիպված է եղել միջնորդելու խնդրանքով դիմել նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ի միջազգային քարտուղարություն, որի կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում: Ըստ նրա, ստացվել է գլխավոր քարտուղար Ալեքսեյ Կուդրյավցեւի պաշտոնական հաղորդագրությունը առ այն, որ ադրբեջանական իշխանություններին ուղղված իր գրավոր եւ բանավոր դիմումներին պատասխան չի ստացվել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play