ԱԳՆ. ԻՐԱՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԱՐՎԱԾՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ<br /> ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ<br />


ԱԳՆ. ԻՐԱՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԱՐՎԱԾՈՎ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ
ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  • 13-11-2006 15:11:00   | Իրան  |  Միջազգային
ԹԵՀՐԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանը կործանարար հարվածով կպատասխանի իր վրա Իսրայելի հարձակման դեպքում: «Եթե Իսրայելը մեր երկրի նկատմամբ այդպիսի հիմար արարք գործի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պատասխանը կլինի արագ եւ կործանարար»,- կիրակի օրը լրագրողներին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Հոսեյնին: Ընդ որում իրանցի դիվանագետը ընդգծել է, որ Իսրայելը օժտված չէ բավարար ուժերով եւ այն վիճակում չի գտնվում, որպեսզի սպառնա Իրանին,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play