ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՍԵՐՏՈՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ<br /> ՀԵՏ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՍԵՐՏՈՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ
ՀԵՏ

  • 10-11-2006 19:51:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը մտադրություն է հայտնել սերտորեն համագործակցել դեմոկրատների հետ, որ մեծամասնություն են նվաճել Կոնգրեսի երկու պալատներում: Ըստ Բուշի, նա պատրաստ է քննարկել ցանկացած նոր գաղափար Իրաքի վերաբերյալ, որ կարող են առաջարկել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Հայտարարությունը հնչել է Կալիֆորնիայի նահանգից դեմոկրատ Նենսի Պելոսիի հետ Բուշի հանդիպումից հետո, որը պետք է դառնա Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը: Սենատում դեմոկրատները 49 տեղ ունեն հարյուրից, նույնքան էլ հանրապետականները, սակայն երկու սենատորներ, որ ընտրվել են իբրեւ անկախներ, հայտարարել են, որ հանդես են գալու դեմոկրատների կողմից,- հաղորդում է «Ազատությունը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play