ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԳՆՈՒՄ Է ԲՐՅՈՒՍԵԼ<br />


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԳՆՈՒՄ Է ԲՐՅՈՒՍԵԼ

  • 02-11-2006 14:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 6-ին ճանապարհվում է Բրյուսել: Ինչպես հաղորդում է «Դեյ.ազը», այցի ընթացքում Ի.Ալիեւը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ կքննարկի այդ եվրոատլանտյան կառույցներին Ադրբեջանի ինտեգրման զարգացման հարցերը: Մասնավորապես, ԵՄ առնչությամբ բանակցությունների թեմա կլինեն համագործակցության ընդլայնման հեռանկարները Նոր հարեւանության քաղաքականության շրջանակում: Այցի ընթացքում Ի.Ալիեւը կքննարկի նաեւ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության, դաշինքի խաղաղարարական գործողություններին Ադրբեջանի մասնակցության, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) իրականացման հարցերը: Ադրբեջանի նախագահի այցը Բրյուսել կտեւի երկու օր:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play