ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԹՈՒՐՔԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԲՈՅԿՈՏԵԼ ՀԱՅՈՑ<br /> ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br />


ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԹՈՒՐՔԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԲՈՅԿՈՏԵԼ ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

  • 01-11-2006 14:20:00   | Վրաստան  |  Միջազգային
ԱՄՍՏԵՐԴԱՄ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեկվանից Հոլանդիայում «Թուրքական ֆորում» լոբբիստական կազմակերպությունը քարոզարշավ է սկսել` կոչ անելով Հոլանդիայի ազգությամբ բոլոր թուրքերին բոյկոտել այն քաղաքական կուսակցությունները, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Նոյեմբերի 22-ին ծրագրված խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ սկսված արշավը Հոլանդիայի թուրքերի պատասխանն է երկրի առաջատար երկու կուսակցություններին` Քրիստոնեա-դեմոկրատական եւ Լեյբորիստական, որոնք իրենց կուսակցական ցուցակներից հանել են ազգությամբ թուրք թեկնածուներին, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը: Լոբբիստական կազմակերպությունը ցուցապաստառներ է տարածել, ուր կոչ է անում ընտրողներին քվեարկել ցենտրիստական D-66 փոքր կուսակցության թեկնածուների օգտին, քանի որ այս կուսակցությունը հիմնական հոլանդական կուսակցություններից միակն է, որը իր պաշտոնական դիրքորոշմամբ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play