ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ<br /> ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԵԿՏՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ<br />


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԵԿՏՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

  • 31-10-2006 18:38:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ադրբեջանը տարածաշրջանի կենտրոնն է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսակետներից»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», այսօր Գյանջայի օդանավակայանի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տրանսպորտային սեկտորի զարգացմանը, քանի որ տրանսպորտային ենթակառուցվածքի առկայությունը թույլ է տալիս արագացնել մնացած մարզերի զարգացումը: Այսօր Գյանջայում շահագործման հանձնվեց նոր օդանավակայանը: Օդանավակայան է կառուցվում Լենքարանում, կկառուցվի Զաքաթալայում: Ավտոճանապարհներ են կառուցվում մինչեւ Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի հետ սահման, շարունակվում է նավագնացության զարգացումը»,- նկատել է Ալիեւը: Գյանջայի նոր օդանավակայանն ունի 3300 մետր երկարությամբ թռիչքա-վայրէջքային գոտի: Կառուցվել է նաեւ նոր ճանապարհ, որ օդանավակայանը կապում է Գյանջա-Ղազախ մայրուղուն: «Ադրբեջանի տնտեսությունը զարգանում է արագացված տեմպերով, աճում են աշխատավարձերը, իրականացվում է դպրոցների, առողջապահական հաստատությունների շինարարություն: Մասնավորապես Բաքվում բնակարանային շինարարությունը այնպիսի արագացված տեմպերով է իրականացվում, որ մենք նույնիսկ փորձում ենք կասեցնել այն»,- ասել է նա: Նշենք, որ այսօր լրանում է նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնակալության ճիշտ երեք տարին: Նա նշել է, որ երեք տարում կատարվել են իր տված բոլոր խոստումները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play