ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ<br /> ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՆԻ ԱՂԵՏԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ<br />


ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ
ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՆԻ ԱՂԵՏԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ

  • 30-10-2006 14:34:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն համարում է, որ պատժամիջոցները եւ շրջափակումը, որ Ռուսաստանի կողմից հայտարարվել են երկրի դեմ, Վրաստանին չեն հանգեցնի աղետալի հետեւանքների: Այս մասին նա հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել են մեծամասնության եւ ընդդիմության անդամները: Սկզբնապես այն բաց էր, ավելի ուշ փակվել է լրագրողների համար: Ըստ Բուրջանաձեի, խորհրդարանը կոնսուլտացիաներ է ունեցել գործադիր իշխանության հետ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ շիկացած հարաբերությունների առնչությամբ, որոնց արդյունքում կարելի է ասել, որ վրացական կողմը համարժեք է ընկալում շրջափակումը Ռուսաստանի կողմից: «Լրիվ հնարավոր է էներգաշրջափակում Ռուսաստանի կողմից, դա եւս մի թեմա է քննարկման համար»,- նշել է Նինո Բուրջանաձեն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play