ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԻՆԳ ՄԱՐԴ, ՈՐՈՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ<br /> ՕՍՄԻՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ<br />


ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԻՆԳ ՄԱՐԴ, ՈՐՈՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ
ՕՍՄԻՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ

  • 30-10-2006 13:41:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի մարզի Լենինյան շրջանում ձերբակալվել են հինգ չաշխատողների, որոնք փորձում էին օսմիում վաճառել: Այս մասին «Նովոստի» գործակալությանը հայտնել են Պոդմոսկովիեի իրավապահ մարմիններում: «Այդ հինգ հոգանոց խմբին, որոնց թվում են Վրաստանի, Ուկրաինայի եւ Բելոռուսիայի քաղաքացիներ, ձերբակալել են «Կաշիրսկի դվոր» առեւտրական համալիրի տարածքում ՆԳՆ եւ ԱԴԾ վարչության համատեղ գործողության ժամանակ: Նրանք փորձում էին 22 գրամ թանկարժեք «Օսմիում-185» մետաղը վաճառել 62 հազար դոլարով»,- ասել է գործակալության աղբյուրը: Ներկայումս քննիչները պարզում են, թե ձերբակալվածները որտեղից են ձեռք բերել պլատինային խմբի մետաղը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play