ՍՈՒԴԱՆՑԻ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ ԱՖՐԻԿԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ 5<br /> ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ<br />


ՍՈՒԴԱՆՑԻ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ ԱՖՐԻԿԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ 5
ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ

  • 27-10-2006 19:55:00   |   |  Միջազգային
ԽԱՐՏՈՒՄ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սուդանցի միլիոնատեր Մո Իբրահիմը Աֆրիկայի լավագույն նախագահի համար 5 միլիոն դոլար ամենամյա պարգեւ է սահմանել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նման պատկառելի գումար է սպասում նրան, ով չի տրվի իշխանության գայթակղությանը, չի փորձի «կառչել» պետության ղեկավարի աթոռից եւ անկաշառություն կցուցաբերի: Իբրահիմը, որը, ինչպես պատմում են, իր միլիոնները կուտակել է «զրոյից», հայտարարել է նաեւ, որ բացի 5 միլիոն դոլար միանգամյա վճարից, դափնեկիրը թոշակի գնալուց հետո ստանալու է տարեկան 200 հազար դոլար նպաստ: «Աֆրիկայի զարգացման համար ոչինչ այնքան նշանակություն չունի, որքան գրագետ եւ բարեխիղճ կառավարումը»,- ասել է միլիոնատերը: «Ռոյթերզ» գործակալության հաղորդագրության համաձայն, միլիոնատերը հայտարարել է, որ իշխանությունը կորցնելու վտանգը աֆրիկացի առաջնորդներին դրդում է կառչել իրենց աթոռից: Այսպես, Ուգանդայի, Գվինեայի, Գաբոնի, Բուրկինա-Ֆասոյի, Կոնգոյի Հանրապետության եւ Չադի ղեկավարները փոփոխություններ են կատարել իրենց երկրների սահմանադրություններում, որոնցով ընդլայնել են իրենց իշխանությունը, իսկ Նիգերիայում անցյալ տարի նմանօրինակ փորձը կանխվել է: Սուդանցի միլիոնատիրոջ նախաձեռնությունը պաշտպանել են ժողովրդավարական ՀԱՀ-ի առաջին նախագահ Նելսոն Մանդելան, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը եւ Համաշխարհային բանկի նախագահ Փոլ Վուլֆովիցը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play