ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ<br /> ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԳԻԾԸ<br />


ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԳԻԾԸ

  • 27-10-2006 12:40:00   | Թուրքիա  |  Միջազգային
ԱՆԿԱՐԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այցով Թուրքիայում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը: Ինչպես Անկարայից հաղորդում է «Թրենդի» սեփական թղթակիցը, նա այդ որոշումը ճիշտ չի համարել: Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռենե վան դեր Լինդենը հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը վատ օրինակ է խոսքի ազատության պահպանման առումով: Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատը չի հետեւի խորհրդարանի օրինակին: Նշելով, որ որոշումը լարվածություն է առաջացրել Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, նա հայտարարել է, որ «կամուրջներ գցելու եւ հաշտեցման պահանջարկ կա»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play