ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ<br /> ՓՈԽԱԴՐՎԵԼ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ<br />


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
ՓՈԽԱԴՐՎԵԼ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ

  • 20-10-2006 16:16:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում վախճանված Վրաստանի երկու քաղաքացիների մարմինները փոխադրվել են հայրենիք: Թենգիզ Թոգոնիձեն վախճանվել էր Դոմոդեդովո օդանավակայանում Ռուսաստանից արտաքսվելիս ասթմայի նոպայից, հինգ օր Սանկտ Պետերբուրգի ընդունիչ-բաշխիչ կետում պահվելուց հետո: Վրացական կողմը բողոք էր հայտնել այն առնչությամբ, որ հիվանդի գանգատները անտեսվել են եւ Թոգոնիձեին ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ տրանսպորտային ուղիղ հաղորդակցություն չլինելու պատճառով Թոգոնիձեի մարմինը հայրենիք է տեղափոխվել Հայաստանով,- հաղորդում է «Գազետա.ռուն»: Մոսկվայից Երեւանով տեղափոխվել է Վրաստանի եւս մի քաղաքացու մարմինը` Սուխումից փախստական, ժամանակավորապես Մոսկվայում բնակվող Ռեւազ Բերուլավայի: «Իմեդի» հեռուստաալիքի հաղորդմամբ, Բերուլավայի ընտանիքը պնդում է, որ մահացածը առողջական խնդիրներ է ունեցել, սակայն նրանց հրաժարվել են ընդունել մոսկովյան հիվանդանոցներում իր ծագման պատճառով: Ավելի ուշ նրան տեղավորել են հիվանդանոցում, սակայն արդեն չեն կարողացել փրկել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play