ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ<br /> ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐ ԿՎԱՐԵՆ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐ ԿՎԱՐԵՆ

  • 19-10-2006 13:50:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 23-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կոնսուլտացիաներ անցկացնել: Այս մասին «Թրենդին» հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Կոնսուլտացիաները կկայանան Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունների հերթական փուլի նախօրեին: Միջնորդները կոնսուլտացիաներ կվարեն նաեւ նախարարների հանդիպումից հետո: Մեկնաբանելով Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպում կազմակերպելու մասին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաջարկությունը, Յու. Մերզլյակովը հայտնել է, որ այդ նախաձեռնությունն առաջ է քաշվել հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների բարձրացման շրջանակում: Այդ հարցը քննարկվել է նաեւ ԱԳՆ ղեկավարների հանդիպումների ժամանակ, սակայն գտնվում է ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների շրջանակում, ամփոփել է դիվանագետը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play