ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ<br /> ՉՍԿՍԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ»<br />


ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ
ՉՍԿՍԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ»

  • 11-10-2006 19:09:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ադրբեջանի կառավարությունը որեւէ կազմակերպության հանդեպ պարտավորություն չունի պատերազմ չսկսելու»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նա հայտարարել է, որ հրադադարի մասին 1994 թվականի մայիսի փաստաթղթում խոսքը «մինչեւ խաղաղության հասնելը հրադադարի» մասին է: «Դրանից բացի Ադրբեջանը այլ պարտավորություններ չունի, եւ պետության ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ եթե չհաջողվի համաձայնության գալ խաղաղ ճանապարհով, ապա գրավյալ հողերի ազատագրումը երկրի անխզելի իրավունքն է: Սակայն դա չի նշանակում, որ Ադրբեջանը պատերազմելու է: Բոլորին եւ այդ թվում Եվրոպային պարզ է, որ Ադրբեջանը չի պատերազմելու: Քանի որ Ադրբեջանի տարածքների օկուպանտը Ռուսաստանի Դաշնությունն է»: Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանը կարող է միայն այն ժամանակ պարտավորություն ստանձնել, եթե ընդունակ լինի Հայաստանին եւ Ռուսաստանին հաղթել պատերազմում. «Ահա այդ ժամանակ Եվրամիությունը կարող է խնդրել Ադրբեջանին, իբր, պարտավորություն ստանձնիր չհաղթելու նրանց»: Գուլուզադեն համարում է, որ իրավաբանորեն ոչինչ չի խանգարում Ադրբեջանին հողերն ազատագրելու պատերազմի միջոցով, եւ այդ դեպքում դրան խոչընդոտող որեւէ պարտավորություն չկա, սակայն քաղաքագետը մի անգամ եւս նկատել է, որ պատերազմը շատ բարդ տարբերակ է, քանի որ օկուպանտը Ռուսաստանն է եւ հարցի ռազմական լուծման դեպքում հարկավոր է կռվել Ռուսաստանի հետ: Ադրբեջանի միջազգային կազմակերպությունների առջեւ հանձն առած պարտավորությունները քաղաքագետն ընկալում է դրականորեն. «Բոլոր այդ պարտավորությունները կապված են Ադրբեջանի ժողովրդավարայնացման եւ եվրոպական ստանդարտներին երկրի համապատասխանության հետ»: Այս մասին հաղորդում է «Մեդիա ֆորում» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play