ՇՈՒԿԱՅԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՓԱԿԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ<br /> ՃԱՆԱՊԱՐՀԸ<br />


ՇՈՒԿԱՅԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՓԱԿԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ
ՃԱՆԱՊԱՐՀԸ

  • 03-10-2006 20:10:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մաքսային մարմինների շորթումները հոկտեմբերի 2-ին պատճառ են դարձել «Բինա» շուկայի մանր եւ միջին առեւտրականների հերթական բողոքի ցույցին Բաքվի միջազգային օդանավակայանի մոտ: Այդ շուկայի մոտ 200 աշխատողներ փորձել են փակել ճանապարհը, որով քաղաք պետք է գնար Ադրբեջանի ղեկավարը ամառանոցից: Սակայն ոստիկանությունը ցրել է հավաքվածներին: «Թուրան» գործակալության հաղորդմամբ, բողոքի պատճառը եղել է մաքսային մարմինների հերթական կամայականությունը: Մինչեւ վերջերս մաքսավորները Ադրբեջան հասնող յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ներմուծված բեռի դիմաց պահանջում էին 2,5 դոլարի կաշառք: Սակայն այդ տուրքն այսուհետ հասցվել է յուրաքանչյուր կիլոգրամի համար մինչեւ 4 դոլարի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play