ԱՀՄԵԴ ՍԵԶԵՐ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԵՎ<br /> ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ»<br />


ԱՀՄԵԴ ՍԵԶԵՐ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԵՎ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ»

  • 02-10-2006 19:51:00   | Թուրքիա  |  Միջազգային
ԱՆԿԱՐԱ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվի»: Այս հայտարարությունը, ինչպես հաղորդում է ԱՏ գործակալությունը, արել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի աշնանային նստաշրջանի նիստի բացմանը: Իր խոսքում նախագահը նշել է, որ Թուրքիան բավարարված է այն քայլերից, որ ձեռնարկում է Ադրբեջանը իր արժանի տեղը համաշխարհային հանրության մեջ զբաղեցնելու ուղղությամբ: Ընդգծելով, որ Եվրասիական տարածաշրջանի կայունությունն ու համագործակցությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, Սեզերն ասել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանական խողովակաշարը այդ համագործակցության ամենակարեւոր եւ ակնառու օրինակն է: Ըստ նրա, Ղազախստանի մասնակցությունը տվյալ նախագծին կներառի նաեւ Միջին Ասիան: Սեզերն ասել է. «Մենք ձգտում ենք Հարավային Կովկասում ստեղծել բարեկամության եւ համագործակցության մթնոլորտ»: Թուրքիայի նախագահը նշել է, որ երկիրը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ կապերի ընդլայնմանը, եւ այդ բազմակողմ փոխգործակցությունը ավանդ կմուծի Եվրասիայում եւ Սեւ ծովի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play