ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ-Ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ, ԻՍԿ<br /> ՂԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ-Ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ, ԻՍԿ
ՂԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • 02-10-2006 19:49:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 2-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայության հաղորդման, հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է կայացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա իրավիճակի եւ հեռանկարների առնչությամբ: Իր հերթին, ադրբեջանական Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը (ՂԱԿ) տարածել է հայտարարություն` դատապարտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմնակալ վերաբերմունքը շարունակվում է: Նրանք հերթական անգամ տարածաշրջան են գնում ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից, եւ մենք դատապարտում ենք այցը ագրեսորական Հայաստան»,- ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկությունը լրիվ համընկնում է Հայաստանի շահերին: ՂԱԿ-ը կարծում է, որ այդ տարբերակի իրականացումը նշանակում է Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի կորուստ,- հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ՂԱԿ-ը նորից պահանջում է դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան եւ նրանց գործունեությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play