ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
05-09-2006 19:40:00 | Հայաստան | Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Միջազգային հանրությանը Արցախի նյութական մշակույթի արժեքները
ներկայացնելու` իր գլխավորած կազմակերպության ծրագրերի մասին է
տեղեկացրել վաշինգտոնյան «Առաջնորդների խորհուրդ մարդու
իրավունքների համար» կազմակերպության նախագահ Քեթրին Փորթերը
սեպտեմբերի 5-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպմանը:
Հյուրը նշել է, որ քրիստոնեական շրջանի հուշարձաններն ու
նախաքրիստոնեական հարուստ ժառանգությունը կարող են մեծապես խթանել
Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջության զարգացումն ու երկիրը ճանաչելի
դարձնել միջազգային գիտական շրջանակների համար:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո
քարտուղարի պաշտոնակատարը, Արկադի Ղուկասյանը ողջունել է տիկին
Փորթերի նախաձեռնությունը եւ հայտնել նշված ոլորտում
համագործակցելու ԼՂՀ իշխանությունների պատրաստակամությունը: