ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ<br />


ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

  • 05-09-2006 19:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Միջազգային հանրությանը Արցախի նյութական մշակույթի արժեքները ներկայացնելու` իր գլխավորած կազմակերպության ծրագրերի մասին է տեղեկացրել վաշինգտոնյան «Առաջնորդների խորհուրդ մարդու իրավունքների համար» կազմակերպության նախագահ Քեթրին Փորթերը սեպտեմբերի 5-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպմանը: Հյուրը նշել է, որ քրիստոնեական շրջանի հուշարձաններն ու նախաքրիստոնեական հարուստ ժառանգությունը կարող են մեծապես խթանել Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջության զարգացումն ու երկիրը ճանաչելի դարձնել միջազգային գիտական շրջանակների համար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատարը, Արկադի Ղուկասյանը ողջունել է տիկին Փորթերի նախաձեռնությունը եւ հայտնել նշված ոլորտում համագործակցելու ԼՂՀ իշխանությունների պատրաստակամությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play