ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԿՀԱՂՈՐԴՎԵՆ ՀՀ<br /> ՕՐՀՆԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ 5 ԳՈՐԾԵՐԸ<br />


ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԿՀԱՂՈՐԴՎԵՆ ՀՀ
ՕՐՀՆԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ 5 ԳՈՐԾԵՐԸ

  • 30-08-2006 15:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 31-ին Հանրային հեռուստատեսությամբ ժամը 19-ին սիմֆոնիկ նվագախմբի եւ ակադեմիական երգչախմբի կատարմամբ` հանրային ունկնդրումների նպատակով կհնչեն ՀՀ օրհներգի մրցույթի երկրորդ փուլ անցած 5 գործերը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ օրհներգի տեքստի եւ երաշտության ընտրության մրցութային հանձնաժողովից: Նույն օրը` ժամը 20-ին, ցանկացողները կարող են օրհներգի այդ 5 տարբերակաները ունկնդրել նաեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահում` համերգային կատարմամբ: Ըստ ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից ստացած հաղորդագրության, օրհներգի տարբերակների վերաբերյալ գրավոր դիտարկումները կարող են ներկայացվել ամեն օր ժամը 10-17-ը նախարարության տեղեկատվական ընդունարան:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play