ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ ԿՍԿՍՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՇՐՋԱՆԸ<br />


ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ ԿՍԿՍՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՇՐՋԱՆԸ

  • 04-08-2006 16:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 5-ին կսկսվի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ շրջանը: 15-րդ փուլի ծրագրով այդ օրը տեղի կունենան «Փյունիկ» - «Գանձասար» եւ «Շիրակ» - «Միկա» հանդիպումները: Հաջորդ օրը կմրցեն «Արարատ» - «Բանանց» եւ «Ուլիս» - «Կիլիկիա» զույգերը: Ներկայումս առաջնության մրցաշարային աղյուսակը 40 միավորով գլխավորում է Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 2-րդ տեղում 29 միավորով ընթանում է «Միկան»: Նրանից 1 միավոր պակաս է վաստակել 3-րդ տեղը զբաղեցնող «Բանանցը»:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play