ՌԴ ԱԳՆ-Ն ՊԱՀԱՆՋԵԼ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԿՐԱԿԸ<br /> ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ<br />


ՌԴ ԱԳՆ-Ն ՊԱՀԱՆՋԵԼ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԿՐԱԿԸ
ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

  • 04-08-2006 12:20:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մերձավոր Արեւելքում շարունակվող արյունահեղ հակամարտությունը լուրջ տագնապ է հարուցում Ռուսաստանում, ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Մենք վճռականորեն պահանջում ենք ահապաղ դադարեցնել կրակը»,- ասվում է հայտարարության մեջ: Այդ պահանջը պաշտպանում է միջազգային համայնքի անդամների մեծ մասը: Արյունահեղության շարունակումը առավել եւս անընդունելի է: Համաշխարհային հանրության մեջ կոնսենսուս է ձեւավորվում լիբանանա-իսրայելական հակամարտության այնպիսի քաղաքական կարգավորման մշակման առնչությամբ, որը անհնարին կդարձներ այդ իրադարձությունների կրկնությունը: «Ռուսաստանը ամենաեռանդուն ջաքերն է գործադրում ՄԱԿ ԱԽ-ում, միջազգային եւ տարածաշրջանային մեր բոլոր գործընկերների հետ շփումներում հանուն այդ նպատակին հասնելու: Հուսով ենք, որ մոտակա օրերին Անվտանգության խորհրդում կհաջողվի, վերջապես, հասնել համաձայնեցված որոշումների, որոնք թույլ կտան կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,- նշվում է հայտարարության մեջ,- հաղորդում է ՌԲԿ-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play