ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ<br /> ԿՄԵԿՆԻ ՍԱՆ ՄԱՐԻՆՈ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ
ԿՄԵԿՆԻ ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

  • 10-05-2006 20:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 15-ին Ֆուտբոլի Հայաստանի Երիտասարդական հավաքականը` գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ, կմեկնի Սան Մարինո` մասնակցելու մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի Առաջնության որակավորման փուլի` Սան Մարինո-Հայաստան հանդիպմանը: ՀՖՖ պատվիրակությունը կգլխավորի ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ Արտակ Մնացականյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, Հայաստանի Երիտասարդական հավաքականի հետ Սան Մարինո կմեկնեն նաեւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ մինչեւ 17 տարեկանների Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play