ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԻԼԻ 26-30-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՋԱԶԻ ՕՐԵՐ<br />


ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԻԼԻ 26-30-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՋԱԶԻ ՕՐԵՐ

  • 21-04-2006 17:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 26-30-ին կանցկացվի «Ջազի օրեր» 5-րդ փառատոնը: Միջոցառման շրջանակում նախատեսվում են հայ ու ամերիկացի ջազմենների համերգներ, ֆիլմերի եւ պարային ջազ ներկայացման ցուցադրումներ, երիտասարդ նկարիչների աշխատանքների մրցույթ եւ ցուցահանդես: Ինչպես նշված է ԱՄՆ դեսպանատնից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրությունում, փառատոնի ընթացքում հայ նշանավոր ջազային երաժիշտների հետ միասին հանդես կգա Ջուդի Բեյդի քառյակը Նյու Յորքից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play