ՈՐՈՇՎԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 1/4 ՓՈՒԼԻ<br /> ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՈՐՈՇՎԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 1/4 ՓՈՒԼԻ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

  • 03-04-2006 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2006թ. խաղարկության 1/8 փուլի պատասխան հանդիպումները: Դրանց արդյունքներն այսպիսին են. «Բանանց-2» - «Փյունիկ-2»` 3-0, «Շիրակ» - «Հայ Արի»` 2-0, «Արարատ» - «Արարատ-2»` 3-1, «Միկա-2» - «Գանձասար»`0-4: Այսպիսով, 1/4 փուլին մասնակցելու իրավունք ստացան «Բանանց-2», «Շիրակ», «Արարատ» եւ «Գանձասար» թիմերը: Վիճակահանության արդյունքներով քառորդ եզրափակիչուլմ միմյանց կհանդիպեն «Գանձասարը» եւ «Միկան», «Շիրակը» եւ «Բանանցը», «Կիլիկիան» եւ «Բանանց-2»-ը, «Փյունիկը» եւ «Արարատը»: Այս թիմերի 1-ին հանդիպումները կկայանան ապրիլի 5-6-ին, պատասխան խաղերը` ապրիլի 9-10-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play