ՁՅՈՒԴՈԻՍՏ ԱՐԹՈՒՐ ՍՐԱՊՅԱՆԸ ԵՐՐՈՐԴՆ ԷՐ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ<br /> ՄՐՑԱՊԱՅՔԱՐՈՒՄ<br />


ՁՅՈՒԴՈԻՍՏ ԱՐԹՈՒՐ ՍՐԱՊՅԱՆԸ ԵՐՐՈՐԴՆ ԷՐ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ
ՄՐՑԱՊԱՅՔԱՐՈՒՄ

  • 07-02-2006 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԹԲԻԼԻՍԻ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ձյուդո ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում, որն անցկացվեց Թբիլիսիում, հաջող հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Սրապյանը: Գյումրեցի մարզիկը 60 կգ քաշայինների մրցապայքարում 3 հաղթանակ տարավ եւ գրավեց 3-րդ տեղը: 3 հաղթանակ տարավ նաեւ երեւանցի Ղազարոս Գրիգորյանը, սակայն նա 73 կգ քաշային կարգում միայն 5-րդն էր: Առաջիկայում Հայաստանի ուժեղագույն ձյուդոիստներին կրկին լուրջ մրցումներ են սպասում: Դրանցից առաջինը` աշխարհի վերնագավաթի անդրանիկ խաղարկության 1-ին փուլը, կկայանա Փարիզում փետրվարի 10-12-ը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play