Այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում 8,5% գնաճ է արձանագրվել


Այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում 8,5% գնաճ է արձանագրվել

  • 02-08-2011 14:54:29   | Հայաստան  |  Տնտեսություն
Այս տավա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 8,5%: Այս մասին օգոստոսի 2-ի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, նախորդ ամսվա համեմատ հունիսին արձանագրվել է 1,4% գնանկում: Սննդամթեքի գները նվազել են 3,4%-ով, այդ թվում հացամթերքի գները՝ 0,2%-ով, կաթնամթերքինը` 0,4%-ով, բանջարեղենինը՝ 25,6%-ով։ Նույն ժամանակահատվածում ոգելից խմիչքների եւ ծխախոտի գները աճել են 0,1%-ով, մսամթերքինը` 2,3%-ով, մրգերինը՝ 4,6%-ով, շաքարինը` 0,3%-ով, հագուստի եւ կոշիկի գները` 0,6%-ով, բուժսպասարկման ծառայություններինը ու դեղամիջոցները` 1,2%-ով: Գ.Մարտիրոսյանի խոսքերով, 1997-2009թթ.-ի օգոստոսին Հայաստանում արձանագրվել է գնանկում, իսկ 2010թ.-ի օգոստոսին՝ 1,7% գնաճ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play