ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՅԻՆ ԶՈՒՅԳԸ 14-ՐԴՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՅԻՆ ԶՈՒՅԳԸ 14-ՐԴՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

  • 23-01-2006 18:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը ուժեղագույն երկյակների մրցապայքարում գրավեց 14-րդ տեղը: Հիշեցնենք, որ Գրեբյոնկինան եւ Ազրոյանը մասնակցելով մի շարք ընտրական մրցաշարերի` իրավունք են նվաճել հանդես գալու փետրվարին Թուրինում կայանալիք 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերին: Լիոնում հաջող հանդես եկան Ռուսաստանի գեղասահորդները, որոնք չեմպիոնական կոչումներ նվաճեցին բոլոր 4 մրցաձեւերում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play