ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ 5 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐ<br />


ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ 5 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐ

  • 20-01-2006 18:17:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2006թ.-ի մարտի 10-27-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվելիք աշխարհի կանանց առաջնության մասնակիցների կազմը: Առաջնությունում հանդես կգան Հայաստանի 2 ներկայացուցիչներ` գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը, որոնք այդ իրավունքը նվաճել են Եվրոպայի առաջնությունում ցույց տված արդյունքներով: Նրանցից բացի, առաջնությանը կմասնակցեն եւս 3 հայ շախմատիստուհիներ` գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկոն (Ֆրանսիա), միջազգային վարպետ Նատալյա Խուդգարյանը (Կանադա) եւ ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ): «Նոկաուտ» մրցակարգով անցկացվող աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ հանդես կգան 64 շախմատիստուհիներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play