ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ 14-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏԵՑ ԵԶՐԱԳԻԾԸ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ 14-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏԵՑ ԵԶՐԱԳԻԾԸ

  • 07-11-2005 19:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 6-ին կայացած հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի հերթական` 14-րդ, առաջնությունը: Ժամկետից շուտ չեմպիոնի կոչումն ապահոված «Փյունիկը» վերջին խաղում էլ վստահ հանդես եկավ` 4-1 հաշվով հաղթելով «Կիլիկիային»: Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ «Բանանց» - «Դինամո-Զենիթ» խաղում. «Բանանցը» այդպիսով գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Մրցանակային տեղի 2 հավակնորդների` «Միկայի» եւ «Էսթեղլալ-Կոտայք»-ի մրցապայքարն ավարտվեց 2-0 հաշվով, եւ «Միկան» դարձավ 2-րդ մրցանակակիր: Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցումների եզրափակիչ փուլի մասնակից 6 թիմերն աղյուսակում վերջնական տեղեր գրավեցին այսպիսի հերթականությամբ. 1. «Փյունիկ» (Երեւան)` 39 միավոր, 2. «Միկա» (Աշտարակ)` 35, 3. «Բանանց» (Երեւան)` 33, 4. «Էսթեղլալ-Կոտայք» (Երեւան)` 31, 5. «Կիլիկիա» (Երեւան)` 17, 6. «Դինամո-Զենիթ» (Երեւան)` 8 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play