ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ

  • 04-11-2005 17:25:00   | Իսրայել  |  Սպորտ
ԲԵԵՐ ՇԵՎԱ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 6-րդ թիմային առաջնությունում հաջող է հանդես գալիս Հայաստանի հավաքականը: Հերթական` երրորդ տուրում մրցելով աշխարհի ներկայիս չեմպիոն եւ վերջին օլիմպիադայի հաղթող Ուկրաինայի թիմի հետ` Հայաստանի շախմատիստները կարողացան մրցախաղն իրենց օգտին ավարտել 2,5-1,5 հաշվով: Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը հաղթեց աշխարհի ուժաղագույն շախմատիստներից մեկին` Վասիլի Իվանչուկին: Մյուս երեք խաղատախտակների վրա ոչ-ոքիներ գրանցվեցին. հաշտություն կնքեցին Վլադիմիր Հակոբյանը եւ Անդրեյ Վոլոկիտինը, Կարեն Ասրյանը եւ Ալեքսանդր Մոիսեենկոն, Աշոտ Անաստասյանը եւ Սերգեյ Կարյակինը: Երրորդ տուրի մյուս հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին. Ռուսաստան-Վրաստան` 2,5-1,5, Իսրայել-Չինաստան (կանայք)` 2,5-1,5, Չինաստան (տղամարդիկ)-Կուբա` 3,5-0,5: Առաջնությունը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, որը 8 միավոր ունի: 2-3-րդ տեղերը 7,5-ական միավորով բաժանում են Հայաստանի եւ Չինաստանի հավաքականները: Նոյեմբերի 4-ին կայանալիք չորրորդ տուրում Հայաստանի շախմատիստները կմրցեն ԱՄՆ ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play