ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԹԵՆԻՍԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԹԵՆԻՍԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ
ՄՐՑԱՇԱՐԸ

  • 21-10-2005 14:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 22-ին «Արարատ» ակումբում տեղի կունենա ՀՀ արտգործնախարարության եւ թենիսի «Արարատ» ակումբի կողմից Հայաստանի անկախության 14-ամյակի, ՄԱԿ-ի կազմավորման 60-ամյակի եւ «Արարատ» ակումբի հիմնադրման 15-ամյակի առթիվ կազմակերպված դիվանագետների թենիսի ավանդական 13-րդ մրցաշարը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, մրցաշարի մասնակիցներն են ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play