ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ ԿԱՄՓՈՓՎԵՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ<br /> ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ<br />


ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ ԿԱՄՓՈՓՎԵՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • 26-01-2005 19:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 4-ին կամփոփվեն Հայաստանի Թեքեյան Մշակութային միության (ՀԹՄՄ) հայտարարած «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները եւ մրցանակներ կհանձնվեն 2003 թ. ստեղծված գործերի համար, իսկ երկու-երեք ամսից կհայտարարվի մրցանակաբաշխությունը 2004 թ. ստեղծված աշխատանքների համար: Այս մասին հայտնեց ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը հունվարի 26-ին բացված ցուցահանդեսին, որում ցուցադրված են մրցանակաբաշխությանը կերպարվեստի անվանակարգում ներկայացված աշխատանքները: Մրցանակները բաշխվելու են ութ անվանակարգերում` գեղարվեստական գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, կինո, ճարտարապետություն, հեռուստառադիոլրագրություն եւ հումանիտար գիտություններ: Ըստ Ռ. Միրզախանյանի, որ ՀԹՄՄ-ը փորձում է անվանակարգերի քանակն ավելացնելու հնարավորություն գտնել եւ ներկայիս 8-ից 2005 թ. այն հասցնել 10-11-ի: Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են դրամական մրցանակներ` 1000-ական ԱՄՆ դոլար, որոնք հատկացվելու են Թեքեյան Մշակութային միության ԱՄՆ-ի եւ Կանադայի կազմակերպությունների կողմից: «Վահան Թեքեյան» մրցանակը ԹՄՄ-ը սահմանել է 2004 թ. հունվարին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play